38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իզաբելա ԱԲԳԱՐՅԱՆ. Ընտրությունները բոյկոտելու կոչ անողներին

Իզաբելա ԱԲԳԱՐՅԱՆ. Ընտրությունները բոյկոտելու կոչ անողներին
18.12.2012 | 12:58

Վերջերս հաճախ եմ լսում քաղաքական գործիչներին ուղղված կոչեր՝ չառաջադրվելու առաջիկա ընտրություններին, իբր նման կերպ կհարվածեն ՀՀԿ թեկնածուին: Դա անլուրջ է: Բացատրեմ, թե ինչու:

1. ՀՀԿ թեկնածուն, ինչպես տեսնում ենք, առանց մրցակցի չի մնա: Եթե նրանք չլինեին էլ, նրանց կստեղծեին: Այնպես որ, de jure ընտրությունները կկայանան: Լեգիտիմության խնդիր չի լինի:
2. Եթե որևէ ընդդիմադիր ուժ հրաժարվում է ընտրություններին մասնակցել, ապա հրաժարվում է նաև հետընտրական օրինական պայքարից՝ դիմել ՍԴ, հանրահավաքներ կազմակերպել և այլն:
Այսպիսով, միջազգային հանրությանը ներկայացվում է՝ «Թող մասնակցեին, եթե չհաղթեին, նոր մեղադրեին» փաստարկը:
Այնպես որ, ընտրություններին չմասնակցելը, իմ կարծիքով, սխալ է:

Դիտվել է՝ 6273

Մեկնաբանություններ